Բրիտանական Քորնուոլ կոմսության 3-ամյա բնակիչը սկյուռների հարձակման է ենթարկվել: Կենդանիների կծոտել են երեխային:

Փոքրիկը մոր հետ Քորնուոլի այգում կերակրել է սկյուռներին, երբ կրծողների մի մեծ խումբ հարձակվել է նրա վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Հանկարծ նրա վրա 6 սկյուռներ հարձակվեցին: Ես երբեք նման սրտակեղեք ճիչ չեմ լսել: Ամենուր արյուր էր»,- պատմել է երեխայի մայրը՝ 22-ամյա Սոֆի Ռենուֆը: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել:

Տղան մոր հետ պարբերաբար այդ այգում կերակրում է սկյուռներին: Սոֆին խոստովանել է, որ երբեք չի մտածել, որ անտառային կենդանիները կարող են այդքան մեծ վտանգ ներկայացնել երեխայի համար: