NASA-ում քննարկում են 2019-ից հետո ամերիկյան աստղանավորդների առաքման վերաբերյալ Ռոսկոսմոսի հետ պայմանագրի մանրամասները:  Առայժմ գերատեսչության ղեկավարությունը տրամադրված չէ երկարաձգել այն, հայտնել է NASA-ի ղեկավարի  կառավարվող թռիչքների համար պատասխանատու տեղակալ Ուիլյամ Գյորստենմայերը: 

«Այժմ մենք նախատեսում ենք երկարաձգել պայմանագիրը, մենք մտածում ենք այդ մասին եւ բավականին արագ որոշում կկայացնենք, բայց առայժմ դա չենք պլանավորում», — Գյորստենմայերի մեկնաբանություններն է ներկայացնում «ՌԻԱ Նովոստին»: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը մտադիր է հույսը դնել սեփական նավերի վրա, որոնք պետք է պատրաստ լինեն մինչեւ 2017 թվականը:

Ամերիկյան աստղանավորդներին ՄՏԿ հասցնելու վերաբերյալ Ռոսկոսմոսի հետ NASA-ի պայմանագրի ժամկետը սպառվում է 2018-ի վերջին: