ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան շատ բան կարող են անել՝ հօգուտ խաղաղության: Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նրա խոսքով՝ Օբաման եւ ինքը կարծում են, որ «ներկայում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն այնպիսի փուլում են, որ իսկապես կարող են շատ բան անել՝ հօգուտ խաղաղության»:

«Խոսքը ոչ միայն Սիրիայի եւ Ուկրաինայի, այլեւ մյուս պոտենցիալ ոլորտների մասին է, որոնցում մենք կարող էինք լուրջ առաջընթացի հասնել»,- ասել է Քերրին:

Պուտինն իր հերթին նշել է, որ Օբաման ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ «մենք օգնություն ցուցաբերեցինք ձեր քաղաքացիներից մեկի ազատ արձակման հարցում»:

«Ուզում եմ ասել, որ մենք ձեր խնդրանքով աշխատում են այդ ուղղություններով ու նաեւ հույս ունենք, որ եթե մենք նման կարիք ունենանք, ամերիկյան կողմը նույնպիսի կառուցողական աշխատանքով կպատասխանի»,- ընդգծել է նա: