ԱՄՆ Ջորջիա նահանգում ի վերջո ի կատար է ածվել տղամարդու նկատմամբ մահապատիժը. նա մեղադրվում է ծեծելով մահվան հասցնելու մեջ, հաղորդում է AP-ը:
60-ամյա Ջոն Ուեյն Քոնորը սպանություն է կատարել 1982 թվականին, սակայն դատավճիռն ի կատար է ածվել 2016 թ. հուլիսի 15-ին: Նրան մահացու ներարկում է կատարվել:
Քոնորի փաստաբանը պնդել էր, որ նա մտավոր հետամնաց է, սակայն դատավճիռն անփոփոխ էր մնացել։




























