Սալվադորում առաջարկում են խստացնել աբորտների համար նախատեսված պատիժը։ Ազգային հանրապետական դաշինքի ընդդիմադիրները տեղի Կոնգրեսում օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է արմատապես խստացնել աբորտների համար պատիժը։ Գործող օրենսդրության համաձայն՝ աբորտ անել ցանկացող կինը կարող է ճաղերի հետեւում հայտնվել 2-8 տարով։ Ընդդիմադիրներն առաջարկում են աբորտները հավասարեցնել դիտավորյալ սպանության հետ, գրում է The Guardian–ը։

Աջակողմյան արմատականներն իրենց դիրքորոշումը բացատրում են այն հանգամանքով, որ Սալվադորի սահմանադրությունը կյանքի իրավունք է երաշխավորում, որն ուժի մեջ է մտնում բեղմնավորման պահից։