Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ փուլի հանդիպումները կայացել են։ Առաջնության բացարձակ առաջատարը մայրաքաղաքի «Փյունիկը» իր պատերի ներքո 4։0 հաշվով ջախջախել է Գյումրիի «Շիրակին»։ «Փյունիկի» կազմից գոլերի հեղինակ են դարձել՝ Ալբերտ Թադեւոսյանը (4 րոպեին), Սարգիս Հովսեփյանը (73-րդ րոպեին),Դավիթ Մանոյան (75) եւ Նորայր Սահակյան (84)։ Երկրորդ տեղում գտնվող Աշտարակի «Միկան» անսպասելիորեն 2։3 հաշվով զիջել է վերջին տեղերում գտնվող թիմերից մեկին՝ «Կիլիկիային»։ «Միկայի» ֆուտբոլիստների՝ Ալեքսի (75) եւ Ալեքսանդր Թադեւոսյանի (90) գոլերին «Կիլիկիան»՝ շնորհիվ Սարգիս Մովսիսյանի (7) եւ Կարեն Խաչատրյանի (22,23) պատասխանել է 3 գոլային հարվածով։

Մայրաքաղաքի «Ուլիսը» հաղթել է «Բանանցին» 1։0 հաշվով՝ վրաց ֆուտբոլիստ Գագի Տբիլիշվիլիի գոլի շնորհիվ։ Եվ, վերջապես, երեւանյան «Արարատը», որը, կարծես թե դուրս էր գալիս մրցաշարի աղյուսակի ընդհատակից, պարտություն է կրել Կապանի «Գանձասարից»՝ (1։2)։ Արարատցիներից աչքի է ընկել Արտակ Գրիգորյանը, իսկ «Գանձասարից»՝ Արա Խաչատրյանը (73) եւ Զազա Սախոկիան (83-րդ րոպե)։

Ահա թիմերի մրցաշարային աղյուսակը. «Փյունիկ»՝ 47 միավոր, «Միկա»՝ 41 միավոր, «Ուլիս»՝ 39 միավոր, «Բանանց»՝ 32 միավոր, «Գանձասար»՝ 29, «Շիրակ»՝ 18, «Կիլիկիա»՝ 15, «Արարատ»՝ 7 միավոր։