Հոկտեմբերի 8-ին Արեւմտյան Եվրոպայի երկրներում կայացած Euromillions վիճակախաղում 113 միլիոն ֆունտ ստերլինգ է շահել Մեծ Բրիտանիայի բնակիչը: Սա ոչ միայն Euromillions-ի պատմության ամենամեծ շահումն է, այլեւ Մեծ Բրիտանիայում մեկ տոմսով երբեւէ շահած ամենամեծ գումարը, հաղորդում է Lenta.ru-ն: Հաղթողի անունն առայժմ հայտնի չէ:

Euromillions-ի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2009-ին: Այն ժամանակ Իսպանիայի բնակիչը շահել էր 126 միլիոն եվրո: Euromillions վիճակախաղն անցկացվում է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Պորտուգալիայում եւ Շվեյցարիայում: Վիճակախաղին մասնակցում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: