Իրանը մեղադրել է Համաշխարհային բանկին խտրականության մեջ, երբ վերջինս հրաժարվել է աջակցություն ցուցաբերել երկրի զարգացման նոր ծրագրերին:

Իրանի էկոնոմիկայի նախարարը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգայի հիմնադրամի լիագումար նիստում իր ելույթում նշել է , թե երկրի զարգացման եւ մարդասիրական օգնության ծրագրերը չեն ընկնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ ատոմային ծարգրի կապակցությամբ Իրանի դեմ հարուցված պատժամիջոցների տակ:

Իրանցի նախարարը հավելել է, թե ՀԲ վերաբերմունքը Իրանի նկատմամբ այդ հաստատության հիմնարար սկզբունքների խախտոմ է, այսինքն՝ միջամտություն երկրի քաղաքական կյանքին: