Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կմեկնի Նիմբո (Չինաստան), որտեղ սեպտեմբերի 1-12-ը ընթանալու է աշխարհի թիմային առաջնությունը։ Հայկական թիմը աշխարհի առաջնությանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արսեն Եղիազարյանը։ Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի, Լեհաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Վիետնամի, Վրաստանի, Ուկրաինայի ու Չինաստանի (երկու թիմ) հավաքականները։

Հիշեցնենք, որ 2008 թվականի Դրեզդենի օլիմպիադայում հայ շախմատիստուհիները զբաղեցրին վեցերորդ տեղը։