Այսօր` հոկտեմբերին 9-ին, Լիվերպուլում կբացվի հուշարձան` նվիրված «Բիթլզ» խմբի անդամ, հայտնի երգիչ Ջոն Լենոնի 70 ամյակին:
Հուշարձանը կբացեն Լենոնի առաջին կինը` Սինտիան եւ նրանց որդին`Ջուլիանը:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, Լենոնին նվիրված հուշարձանը պացիֆիզմի գաղափարի մարմնացումն է:
Ջոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում՝ գերմանական ավիացիայի հարձակման ժամանակ: Վաղ հասակից բաժանված լինելով ծնողներից եւ ապրելով իր հեռու բարեկամների հետ` Ջոն Ուինստոնն ավելի է խորանում երաժշտության մեջ: 1960 թվականին ստեղծվում է «Բիթլզ» խումբը, որը միավորում էր Լենոնին, Մակարտնիին եւ Հարիսոնին: 1962 թվականին նրանց է միանում թմբկահար Ռինգո Սթարը: Խումբն իսկույն դառնում է շատ հայտնի եւ արդեն 1966 թվականին Լենոնը իր տված հարցազրույցներից մեկում ասում է, որ իրենք «Քրիստոսից էլ հայտնի են»:
1970 թվականի ստեղծագործական հակասությունների պատճառով խումբը բաժանվում է: Լենոնը սկսում մենակ հանդես գալ: Բացի այդ, նա ձայնագրում է մի քանի ալբոմ իր կնոջ` Յոկո Օնոյի հետ:
1980 թվականի հոկտմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է Մարկ Չեպմենի կողմից: Իր մահվան օրը Լենոնը տվել է վերջին հարցազրույցը ամերիկացի լրագրողներին, իսկ այնուհետեւ Չեպմենը, ով այդ օրն ավելի վաղ Լենոնից ստորագրություն էր վերցրել, մեջքից 5 անգամ կրակել է նրա վրա: Մարկ Չեպմենը ցմահ բանտարկված է եւ ներկայումս գտնվում է Նյու-Յորքի բանտերից մեկում:





























