Համաշխարհային բանկը 2009թ. համար կանխատեսում է ՀՆԱ-ի 12-ից 14 նվազում, եւ 6 տոկոս արժեզրկում (ինֆլյացիա): Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:
Ավելի վաղ ՀԲ-ն կանխատեսել է 9-11 տոկոս անկում եւ 3 տոկոս արժեզրկում: 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 18,5 տոկոսով: Վարուդակիսն այսօր դրական է գնահատել փաստը, թե կրճատման տեմպերը նվազում են: Մասնավորապես, ըստ ՀԲ-ի պաշտոնյայի՝ հուլիսին հունիսի համեմատությամբ արդյունաբերության 6 տոկոս աճ է գրանցվել: Ըստ Վարուդակիսի՝ արժեզրկման վրա ազդում են վառելիքի համաշխարհային գների եւ Հայաստանում արտարժույթի կուրսի տատանումները: Վարուդակիսը կանխատեսել է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կնվազի 12-14 տոկոսով, արժեզրկումն էլ կկազմի 6 տոկոս:



























