«Հյուսիս-Հարավ»մայրուղային գազատարի՝ Մցխեթի շրջանի հատվածներից մեկի վրա վերականգնողական պլանային աշխատանքների իրականացման կապակցությամբ հոկտեմբերի 11-ից Վրաստանը դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի տեղեկացմամբ, գազամատակարարումը չի իրականացվի հոկտեմբերի 11-14-ին:

Հայկական եւ ռուսական կողմերն արդեն տեղեկացվել են վերականգնողական աշխատանքների իրականացման եւ Վրաստանի տարածքով գազամատակարարման դադարեցման մասին: