Ջեյմսթաունի հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Սոկորը չի բացառում, որ ԱՄՆ-ը կարող է թուլացնել Վրաստանի զենքի առեւտրի վրա դրված ոչ պաշտոնական էմբարգոն:

«ԱՄՆ պետքարտուղարը եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությանը: Քլինթոնը մեզ ստիպում է կարծել, որ Վաշինգտոնը միգուցե թուլացնի իր մտցրած էմբարգոն եւ Վրաստանին թույլ տա բարելավել իր պաշտպանունակությունը»,- գրում է Սոկորը «Eurazia Daily Monitor»-ում:

Իր հոդվածում ամերիկյան վերլուծաբանն անդրադարձել է նաեւ հակաահաբեկչական գործողություններին Վրաստանի ունեցած ներդրումը:

« Ամերիկյան քաղաքականությունը դիտարկում է Վրաստանի ռազմավարական կարեւորությունը Աֆղանստանի պրիզմայով»,- նշել է Սոկորը: