Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Պահպանության դաշնային ծառայությանն ու Ռուսաստանի ԱԳՆ-ին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի հետ՝ որպես սեփականություն մի քանի օբյեկտներ Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ:
Խոսքը գնում է «Տատրա» համալիրի, գորբաչովյան «Մյուսերրա» առանձնատան եւ «Պիցունդա» համալիրի մասին: Այդ օբյեկտները ներառում են անշարժ եւ շարժական գույք, բացառությամբ հողակտորների, գրում է «Էխո Կավկազա»-ն:
Հողակտորները ռուսական կողմը հույս ունի ստանալ 49 տարի վարձակալությամբ՝ տարեկան 1 ռուբլի վարձավճարով, եւ կապիտալ շինարարություն իրականացնել այնտեղ:
Նշված օբյեկտներն օգտագործվելու են «պետական պահպանության ենթակա անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացման համար», նաեւ առողջական հանգստի համար, ասված է Ռուսաստանի կառավարության հրամանագրում:





























