Երիտասարդ ամերիկացին, ով մերկ շրջում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողքով, սպասում է խոստացված 1 մլն դոլարին:

Վերջերս բրիտանացի միլիարդատեր Ալկի Դեվիդը ինտերնետ-կայք է բացել, եւ 1 մլն դոլար առաջարկել նրան, ով չի վախենա ԱՄՆ նախագահի մոտ առանց հագուստի երեւալ: Եւս մեկ պայմանն էր նաեւ կայքի անունը փորին գրելը:

Պարզվել է, որ 24-ամյա Խուան Ջեյմս Ռոդրիգեսին հաջողվել է իրագործել Դեվիդի պայմանը Ֆիլադելֆիայում` Բարաք Օբամայի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ:

Ենթադրվում է, որ տեսագրությունը շուտով կլինի նույն այդ կայքում, որի գովազդման համար էլ իրականացվել է ողջ գործողությունը: «Երբ ես տեսնեմ տեսագրությունն ու դրա իսկությունը հաստատվի, ես ոչ թե չեքով, այլ կանխիկ կվճարեմ»,- հաստատել է Դեվիդը:

Ալկի Դեվիդը, ում ունեցվածքը գնահատվում է 1,15 միլիարդ դոլար, մի քանի նավաշինարարական եւ ապակու պատրաստման գործարաններ ունի: Նա նաեւ դերասան է եւ 1971-ին նկարահանվել է «Բանկի կողոպուտ» բրիտանական թրիլլերում: