Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամության կարգ է ստացել 14 զինծառայող: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի Բժշկա-սոցիալական փորձագիտության գործակալությունից:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 11-ից մինչեւ օգոստոսի 9-ը զինվորական պատճառական կապով հաշմանդամ են ճանաչվել 94 անձ, որից 14-ն են կապված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ:
Նշենք, որ այս թվերը վերջնական չեն, քանի որ դեռեւս կան զինծառայողներ, որոնք դեռ չեն դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար:





























