Հայաստանի կենտրոնական բանկից NEWS.am-ին տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 4-8 ժամանակահատվածում, Հայաստանի գլխավոր դրամատունը արտարժութային շուկայում գնել է 6,5 մլն դոլար՝ 360,2 միջին փոխարժեքով։ Այդ գնումները հավանաբար տեղի են ունեցել հոկտեմբերի 5-ին կամ 6-ին, երբ արագ արժեւորվող դրամը հասավ 360-ի սահմանագծին։ Փաստորեն՝ շնորհիվ ԿԲ միջամտության, դրամը չկարողացավ հատել 360-ի սահմանագիծը։

Հիշեցնենք, որ նախորդող շաբաթում (սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1) ԿԲ-ն արտարժութային շուկայից գնել էր 7,3 մլն դոլար։

Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարը վաճառվել է 360,5 դրամով, իսկ երեկ` 362 դրամով։ Երեւանի փոխանակման կետերում դոլարի առուվաճառքի փոխարժեքը 361-363 դրամ է։