Թուրքիայի ոստիկանությունը օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Ստամբուլում պետական հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակում հերթական խուզարկությունն է անցկացրել: Ձերբակալվել է մի քանի մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Dogan գործակալության փոխանցմամբ՝ խուզարկություններ են ընթացել ավելի քան 100 տեղում: Ձերբակալվածների կոնկրետ թիվը չի հաղորդվում:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ պետական հեղաշրջման փորձից հետո երկրում ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել, ավելի քան 20-ը՝ կալանավորվել, ավելի քան 79 հազարը՝ պաշտոնանկ արվել:
Վարչապետը նաեւ նշել էր, որ փակվել է ավելի քան 4.2 հազար ընկերություն եւ կազմակերպություն ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով:





























