Կառավարությունը պետական բյուջեից Արդարադատության նախարարությանը միջոցներ կհատկացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման  համար: Որոշման նախագծի համաձայն, որը հավանություն է ստացել օգոստոսի 18-ին Կառավարության նիստում, դա պայմանավորված է Եվրոպայի խորհրդի առաջ երկրի ստանձնած պարտականությունների կատարման անհրաժեշտությամբ:

Ապրիլի 7-ին «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշման համաձայն՝ ՀՀ-ն պարտավոր է վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում հայցվոր կողմին հայկական դրամով վճարել 18255 եվրոյին համարժեք դրամ: Փոխհատուցմաբն վճարման ժամկետը 2016-ի հոկտեմբերի 7-ն է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անհրաժեշտ է վճարել ամբողջ գումարը՝ սկսած 2014 թվականից եւ միաժամանակ դժգոհեց՝ ասելով, որ ինչ-որ մեկը պետք է դրա համար պատասխանատվություն կրի: