ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ընկերությունը  Հայաստանում զենք կարտադրի:  «Ասպար Արմս» ՍՊԸ-ին համապատասխան թույլտվությունը տրվել է օգոստոսի 18-ին Կառավարության նիստում:  Որոշման նախագիծը ներկայացրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ընկերությունը 3 տարով քաղաքացիական զենքի եւ փամփուշտների արտադրության  արտոնագիր է ստացել:

Հիշեցնենք, որ Աղաբեկյանի «Ասպար Տուր» ընկերությունը մասնագիտացած է զբոսաշրջության եւ արշավների ուղղությամբ: Երեւանում ընկերության հասցեում գտնվում է «Ասպար Արմս» ձեռնարկությունը: