Երեւանի Արաբկիր համայնքում  օգոստոսի 17-ի երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Հակոբ Հակոբյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից տարեց կին է  վայր ընկել։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կինը ընկնելուց հետո վնասվածք է ստացել, նրան  տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով ժամեր անց մահացել է։ Դեպքի վերաբերյալ մանրամասները պարզվում են։