Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները մշտապես բարձրացրել են այն հարցը, որ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս իրենք ստիպված են լինում, որպես կանոն, ապրանքի արժեքը մի քանի անգամ գերազանցող վճարումներ կատարել: Այս մասին օգոստոսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» օրենսգրքում փոփոխութկուններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:
Նա նշել է, որ եթե, օրինակ, քաղաքացիները կատալոգներ են ներմուծել, որոնց աըժեքը 5000 դրամ է, ապա ստիպված են եղել վճարել 6000 դրամ՝ որպես մաքսավճար:
«Դրանից բացի, նրանք ստիպված են եղել մի շարք այլ վճարումներ եւս կատարել՝ ներառյալ մաքսայինի ներկայացուցչի ծառայության համար կամ այսպես կոչված՝ դիլերի»,- նշել է Մինասյանը: Իսկ այդ ծառայությունները, նախարարի ներկայացմամբ, տատանվում են 10-15 հազար դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ կառավարության օգոստոսի 18-ի որոշմամբ մաքսավճարից ազատվում են 200 եվրոյից պակաս ապրանքերը:





























