Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում օգոստոսի 18-ին երեկոյան անհետ կորած 13-ամյա երեխային գտել են այսօր վաղ առավոտյան գյուղի ոչ բնակելի տանը՝ անվնաս:

Ինչպես ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, ահազանգը ստացվել է այս գիշեր ժամը 03.45-ին այն մասին, որ Վարդենիս գյուղի բնակիչ, 13-ամյա Ա. Գ.-ն նախորդ օրը ժամը 18.00-ին տանից դուրս է եկել եւ մինչ այժմ չի վերադարձել:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են Ապարանի ՈԲ աշխատակիցներ եւ տեղի բնակիչներ:

Ա. Գ.-ն հայտնաբերվել է Վարդենիս գյուղի 1-ին փողոցի թիվ 43 ոչ բնակելի տանն՝ անվնաս: