Երեւանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում օգոստոսի 18-ի երեկոյան  տղամարդու դի է նկատվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Փրկարարները «Սեւան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատվածը (մոտ 12 կմ), սակայն դին չեն գտել:

Որոնողական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 19-ին՝ ժամը 06.00-ից, սակայն անարդյունք:

Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն  չկա:

«Սեւան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը: