Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնող՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակի եղեւնիները օրեր առաջ հատվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուն-թանգարանի տնօրեն  Ռոզա Ղազումյանը` նշելով, որ եղեւնիները վտանգ էին  ներկայացնում թանգարանի համար:

«Աշնանը ծառերն ընկնում էին թանգարանի վրա քամու ժամանակ: Մի եղեւնին ընկավ, բարեբախտաբար, թիթեղյա տանիքի վրա, վնաս չեղավ շատ: Մի ուրիշն էլ ընկնում էր փայտյա տանիքի վրա, ու եթե թույլ տայինք ընկներ, թանգարանն այլեւս գոյություն չէր ունենա»,- ասաց տնօրենը:

Ռոզա Ղազումյանը նշեց, որ աշնանը եկել են մարզպետարանից, ԱԻՆ-ից, սակայն քայլեր չեն ձեռնարկել հետագայում վտանգը կանխելու համար: Դրանից հետո իրենց դիմումով Լոռու մարզի բնապահպանության տեսչությունից եկել են, ուսումնասիրել են իրավիճակը եւ որոշում կայացրել ծառերը հատելու մասին:

«Ստուգեցին, չափեցին, ասեցին՝ մոտ են տնկված, արմատական սիստեմը խանգարում է:

Սալաքարերն էլ բարձրանում էին, նույնիսկ այցելուներին էր խանգարում: Մեզ համար հեշտ չէր նման որոշում կայացնել, բայց ստիպված էինք, թող մարդիկ ըմբռնում մոտենան»,-ասաց տնօրենը:

Տնօրենը նշեց, որ Հայաստանի վայրի բնության  եւ մշակութային արժեքների պահպանման  ֆոնդին իրենց առաջարկել են զբհաղվել տարածքի կանաչապատման հարցով:

Լուսանկարը՝ Ecolur-ի