Աշխարհի 20 ամենահարուստ կին գործարարների կեսը Չինաստանից են:
Hurun հետազոտական ընկերության տվյալներով, աշխարհի ամենահարուստ կինը չինուհի Չժան Ինն է, ով երկրի թղթավերամշակման բիզնեսի «թագուհին» է:
Ինի ունեցվածքը կազմում է 5,6 մլրդ դոլար: Փորձագետների կարծիքով, չինացի կանանց հաջողության գրավականը պետության որդեգրած ժողովրդագրական քաղաքականությունն է, որն արգելում է ընտանիքներին` մեկից ավելի զավակներ ունենալ: Դա հնարավորություն է տալիս կանանց ավելի շատ ժամանակ հատկացնել կարիերային եւ բիզնես ծրագրերի ընդլայնմանը:
Միակ ռուս կինը, ով ընդգրկվել է ցուցակում, «Ինտեկո» ընկերության տնօրեն, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինն է` Ելենա Բատուրինան: Նրա կարողությունը 3 մլրդ դոլար է:
Ամենահարուստ կանանց ցանկում է ընգրկվել «Հարի Փոթերի» գրքի հեղինակ, բրիտանուհի Ջոան Ռոուլինգը:
Վարկանշային ցուցակի ամենահարուստ կինը դարձել է Ռոզալիա Մերան, ով Zara առեւտրային ցանցի հիմնադիրն է:





























