Եթե «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանն առաջադրի իր թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքում, ապա ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը կհանի իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանից:

Արայիկ Խանդոյանը ահազանգել էր, որ  արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով իր վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին: