Երեւանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում օգոստոսի 18-ին նկատված տղամարդու դին այսօր՝ օգոստոսի 19-ին, փրկարարները գտել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ տղամարդու դին որոնում էին արդեն մեկ օր, որոնողական աշխատանքները հասել էին մինչեւ Արամավիրի մարզի Բաղրամյան, Այգեշատ գյուղեր, սակայն անարդյունք:
Տղամարդու ինքնությունը պարզ չէ:





























