Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:

Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի եւ ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման եւ զարգացման գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: