Լոռու մարզի բնակչուհի Անի Մխիթարյանի դուստրը 1,5 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեցին միանգամից մի քանի ծանր հիվանդություններ: Ի սկզբանե, բարեկամները խորհուրդ են տալիս երիտասարդ ծնողներին փոքրիկ Վերոնիկային հանձնել մանկատուն:

«Հենց այդ ժամանակ էլ ես երեխայիս հետ տեղափոխվեցի Երեւան ու սկսեցինք բուժումները: Հիվանդանոցներից մեկում էլ մի բժշկուհի ասաց, թե այս երեխայի վիճակը ծանր է շատ, բազմաթիվ հիվանդություններ ունի, ես էլ երիտասարդ եմ ու դեռ բալիկներ կունենամ: Ես ոչ մեկին չեմ լսել, շարունակել ենք բուժումը: Մեր համառության շնորհիվ երեխայիս մոտ դրական փոփոխություններ եղան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անի Մխիթարյանը:

Վերոնիկան ծնվել է 2011թ. փետրվարին թթվածնային քաղցով՝  (պորտալարի փաթաթում)։ Եվ հղիությունը, եւ ծննդաբերությունը նորմալ է անցել: Ծնվելուց մի քանի օր անց էլ երեխան դուրս է գրվել: Անիի խոսքով՝ աղջնակը թույլ էր, 8 ամսական գլորվել չէր կարողանում, իսկ գյուղում խորհուրդ էին տալիս սպասել՝ չկասկածելով, որ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներ կան: Վերոնիկան Երեւանում հետազոտվել է, երբ արդեն 1 տարեկան 6 ամսական էր:

«Երեխայի մոտ ախտորոշվել է Միկրոցեֆալիա, Մանկական ուղեղային կաթված, ձախակողմյան հեմիպարեզ: Աղջիկս ունի մտքի և խոսքի հապաղում, 4-րդ աստիճանի ծանրալսություն»,- նշեց մայրը:

Չնայած դրական տեղաշարժ կա, 5-ամյա Վերոնիկայի մոտ ցնցումները դեռ շարունակվում են։ Բժշկական փաստաթղթերն Անին արդեն Գերմանիա է ուղարկել, այնտեղից առաջարկել են երեխայի բուժումը կազմակերպել իրենց կլինիկայում: Փոքրիկ Վերոնիկային օգնելու համար օգոստոսի 21-ին ժամը 17:00-ից սկսած Հյուսիսային պողոտայում բարեգործական համերգ- դրամահավաք կանցկացվի:

Նշենք, որ երեխային օգնելու համար մոր՝ Անի Մխիթարյանի անունով բացվել է հաշվեհամար.

Հայաստանից կատարվող փոխանցումների համար`

220098445160000 AMD

220098440591002 EUR

220098440187958 RUR

220098441060001 USD

Արտասահմանից կատարվող փոխանցումների համար/

EUR-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:

DEUTSCHE BANK AG, GERMANY

SWIFT: DEUTDEFF

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT code: AGCAAM22

correspondent account n. 100 9477191 0000 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan

Beneficiary account number (IBAN): AM220098440591002

…

Correspondent bank:

Commerzbank, AG

SWIFT: COBADEFF

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT code: AGCAAM22

correspondent account n. 400888012200 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan

Beneficiary account number (IBAN): AM220098440591002

…

Correspondent bank:

CREDIT AGRICOLE S.A. FRANCE

SWIFT: AGRIFRPP

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT code: AGCAAM22

correspondent account n. 20141459000 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan

Beneficiary account number (IBAN): AM220098440591002

USD-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:

DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS

SWIFT: BKTRUS33

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT code: AGCAAM22

correspondent account n. 04422200 EUR (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ani Mkhitaryan

Beneficiary account number: 220098441060001

RUR-ով փոխանցումների համար՝

Correspondent bank:

Сбербанк России

БИК: 044525225

К/С: 30101810400000000225

ИНН: 7707083893

SWIFT: SABRRUMM012

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT code: AGCAAM22

correspondent account n. 30111810200000000521

Beneficiary name: Ani Mkhitaryan

Beneficiary account number: 220098440187958