Թուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում ձերբակալել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նախկին անձնական խորհրդականին, հայտնում է  Hurriyet-ը:

Թերթի տվյալներով, դիվանագետ Գյուրջան Բալիկին կասկածում են Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, վերջինիս մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման համար: 

Թուրքիայի ԱԳՆ-ն Բալիկին պաշտոնից հեռացրել է հուլիսի   26-ին: Բալիկն ավելի վաղ աշխատել է Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանի եւ Ահմեդ Դավութօղլուի  ընդունարանի պետ, հետո դարձել է Դավութօղլուի անձնական քարտուղարը, որը արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորել է մինչեւ    2014-ի օգոստոսը, ինչից հետո վարչապետ է դարձել (հրաժարական է տվել  2016-ի մայիսին):

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Անկարայում եւ Ստամբուլում: Թուրքիայի  246 քաղաքացի է զոհվել, չհաշված ապստամբներին, ավելի քան   2 հազար մարդ վնասվածքներ է ստացել, ապստամբությունը ճնշվել է: Թուրքիայի իշխանությունները քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձի համար եւ ԱՄՆ-ից նրա արտահանձնում են պահանջել: Ինքը` Գյուլենը դատապարտել է ապստամբությունը եւ հայտնել է, որ կապ չունի դրա հետ: