Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածայաին անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված  Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել:  Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝  քննիչը  ներկայացրել է փորձաքննության արդյունքները, որոնք ըստ փաստաբանի՝ որեւէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ:

Նշենք, որ Արարատ Խանդոյանին, որ «Սասնա ծռերի» անդամ  Արայիկ Խանդոյանի «Միայնակ Գայլի» եղբայրն է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը։