Երևանի Նոյ թաղամասի տներից մեկի մուտքի դիմաց հայտնաբերված փաթեթն անցորդներին կասկածելի է թվացել. նրանք ահազանգել են ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Ահազանգը ստացվել է այս գիշեր ժամը 02.39-ին: Դեպքի վայր է մեկնել կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են փաթեթը. ներսում ապակյա բաժակներ են եղել: