Արարատի մարզի Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ընտրություններին կմասնակցի գործարար Մհեր Համբարձումյանի՝ «Թույների Մհերի» որդին՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը, որն աշխատում է ՀԷՑ-ում, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը, որն «Արման- 12» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ ՀՀԿ-ական Լեւոն Խաչատրյանը, որը «Լեվխաչ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Հետաքրքական է, որ Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում եւ գյուղերում: