Օգոստոսի 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ի սահմաններում 1979 թ. ծնված Վահան Ս.-ի վարած տրակտորը Իջեւանի «Տանձուտի յալ» կոչվող սարամասում խոտ հավաքելու ժամանակ շրջվել է:

Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: