Եմենում ապստամբների ստեղծած Բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Սալեհ աս Սամադը հայտարարել է, որ խռովարարները պլանավորում են առաջիկայում սեփական կառավարություն ձեւավորել, հայտնում է Լիբանանի «Ալ Մանար» հեռուստատեսությունը։

Օգոստոսին Քուվեյթում անարդյունք են ավարտվել յեմենյան հակամարտության կողմերի՝ իշխանությունների եւ հուսիթների «Անսար Ալլահ» շարժման եւ նրանց դաշնակիցների՝ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների խաղաղ բանակցությունները։ Նրանք չեն կարողացել պայմանավորվել ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հարցում, որից հետո երկրում ռազմական գործողությունները սրվել են, իսկ ապստամբները հայտարարել են նոր մարմնի՝ Բարձրագույն քաղաքական խորհդի ստեղծման մասին։

«Մենք առաջիկա օրերին կաշխատենք նոր կառավարություն ստեղծելու ուղղությամբ եւ ազգային հաշտության առաջմղմամբ»,– հայտնել է քաղաքական խորհրդի ղեկավարը՝ ելույթ ունենալով իրեն աջակցող հանրահավաքում։