Վանաձորցի 4-ամյա Գոռի մոտ առողջական խնդիրներ սկսել են ի հայտ գալ դեռ 7 ամսականից, երբ նրան միայնակ մեծացնող մայրը տեսնելով, որ փոքրիկի աճը դանդաղում է, դիմել է բժիշկների օգնությանը: Վանաձորում ու Երևանում տարբեր բժիշկների կողմից տարբեր բուժումներ ստանալուց հետո երեխայի վիճակն էապես չի փոխվել:
Ժամանակի ընթացքում երիկամների ու միզուղիների հետ կապված խնդիրներն ավելի են սրվել, ինչի հետևանքով Գոռը երկու անգամ վիրահատական միջամտության է ենթարկվել:
«Հիմա երեխայի վիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն բժիշկներն ասում են, որ երիկամներն ամեն պահի կարող են չգործել. երեխան պետք է կրկին վիրահատվի»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց մայրը՝ 27-ամյա Վարդ Ղումաշյանը:
Մասնագետները խորհուրդ են տվել վիրահատությունն անել Գերմանիայում, ինչի համար անհրաժեշտ գումարը մայրը չունի։
Մինուճար որդուն փրկելու համար միայնակ մայրը դիմել է մարդկանց օգնությանը: Վանաձորցիներն արդեն դրամահավաք են սկսել փոքրիկի համար: 4-ամյա Գոռին օգնել ցանկացողները կարող են միանալ այդ դրամահավաքին՝ կատարելով փոխանցում հետևյալ հաշվեհամարներին.
Ինեկոբանկ, AMD 205025663829100, USD 2050256638291020 , ստացող՝ Վարդ Ղումաշյան
Հեռ. 077177467 Վարդ




























