Սանկտ Պետերբուրգում անհայտ անձն աշխատանքից առեւանգել է հավաքարարուհուն եւ նրա համար փրկագին է պահանջում: Այդ մասին հայտնում է   «Կոնկրետնո.ռու» պորտալը:

Աղբյուրի տեղեկության համաձայն, Ուզբեկստանի քաղաքացուհին հավաքար էր աշխատում Ծովային առափնյակում գտնվող խանութում: Օգոստոսի   19-ի ցերեկը անհայտ տղամարդը, որը որպես ազգական է ներկայացել, զանգել է նրան եւ խնդրել է դուրս գալ փողոց, ինչից հետո մեքենա է նստեցրել եւ տարել է անհայտ ուղղությամբ:   

Առեւանգվածի ամուսինը, որը եւս միգրանտ է, ոստիկանությանն է դիմել: Նրա խոսքով, հանցագործը զանգել է իրեն եւ 200 հազար ռուբլի է պահանջել:

Ոստիկանության աշխատակիցները ստուգում են հանցագործության մասին հաղորդագրությունը: