Մահացել է կինոօպերատոր Վարդան  Զիլֆուղարյանը։

Կյանքի ծաղկուն շրջանում, երբ տաղանդավոր կինոօպերատորը գտնվում էր իր կարիերայի ծաղկման շրջանում, աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, և հենց նոր էր ստեղծել ընտանիք և զավակ ունեցել, պարզվել էր, որ արյան լեյկեմիա ունի:

Նա Գերմանիայում քիմիոթերապիա էր ստանում, իսկ վերջին շրջանում բուժում էր ստանում Միացյալ Նահանգների առաջատար կլինիկաներից մեկում։

NEWS.am-ը ցավակցում է Վարդան Զիլֆուղարյանի հարազատներին եւ ընկերներին՝ անդառնալու կորստի կապակցությամբ։