Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 52-ամյա Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու եւ 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Աբովյան փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 29-ամյա Լեւոն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:





























