ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել 1.13մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է  970.9հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 180.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 790.9հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ.     

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազ.դրամի եւ հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Երեւանի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով,  որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի եւ մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 84.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների եւ կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 72.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, 3կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.43մլն.դրամ: