«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության քննությունն այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչ դատարանում հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Դատախազը չէր ներկայացել դատական նիստին, այդ պատճառով է հետաձգվել: Ես էլ միջնորդեցի, որ հաջորդ նիստին իմ պաշտպանյալը ներկա գտնվի: Միջնորդությունը բավարարվել է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 235-րդ հոդվածներով: Նա կալանավորված է: