Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 45-ամյա Վարդան Եսայանի դին հայտնաբերվել է Դիլիջանի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ:

Նշենք, որ Վարդան Եսայանը գտնվում էր հետախուզման մեջ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում