Թուրքիայի ԶՈւ-ն սկսել է Անկարայում եւ Ստամբուլում տեղակայված զորամասերը վերադասավորել ավելի փոքր քաղաքներում: Վերատեղակայումն իրականացվում է հեղաշրջման փորձից հետո բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության միջոցների ուժեղացման շրջանակում, հայտնում է Sabah-ը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ապստամբների օգտագործած զորամասերը պլանավորվում է վերատեղակայել, իսկ Աքընջիի ավիաբազան՝ փակել:
Զրատահատեխնիկա տեղափոխող 6 բեռնատարներ լքել են Ստամբուլում Բաշթաբայի բազան եւ մեկնել հյուսիս-արեւմուտք՝ Չորլու եւ Բեշիքթեփե քաղաքներ: Զրահատեխնիկան վերատեղակայվում է նաեւ Անկարայի Էթիմեսգութ բազայից եւ տեղափոխվում Շերեֆլիքոչհիսար:





























