«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մոր՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա ամուսինը՝ Արմենակ Կյուրեղյանը: Նա նշեց, որ   քրեական գործը կարճվել է, քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով:

Նշենք, որ Նվարդ Բիլյանը մեղադրվում էր ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով՝ զենք (դանակ) կրելու համար:

Նվարդ Բիլյանին օգոստոսի 5-ին բերման էին ենթարկել հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի (դանակ)  գործով։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Նվարդը նշել էր, որ իր մոտ դանակ չի հայտնաբերվել։

Նշենք, որ տիկին Նվարդի երեք որդիներն անազատության մեջ են, երկուսը «Սասնա ծռեր» խմբի գործով, մեկը՝ ոստիկանի վրա օդամղիչ ատրճանակից ոստիկանի ուղղությամբ կրակելու համար: