Օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին, ապա մոտակա դեղատան պատին եւ շրջվել:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր 55-ամյա Սեյրան Պեպանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուսը ուղեւոր 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ վարորդ Լ. Մարտիրոսյանն ու նրա ուղեւորներ, Ռ. Թաթոյանը եւ Ս. Պեպանյանը նախկին ոստիկաններ են եւ նրանք վերադառանալիս են եղել ծառայակցի որդու հոգեհանգստի արարողությունից: