Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.42-ին, մարվել՝ 05.08-ին:

Այրվել է «Mercedes G500» մակնիշի 30 GG 033 պ/հ (սեփականատեր Խ. Խ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն՝ ամբողջությամբ: