ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլից հարավ գտնվող Էլ Կիյար  քաղաքի շրջակայքում գազանման քլոր են կիրառել իրաքյան բանակի հարձակվող մասերի դեմ: Այս մասին հայտնել է զորքերի հրամանատար Ամինն Շեխանին:

Քուրդիստանի Հայրենասիրական միության  մեդիա կենտրոնի հաղորդագրության համաձայն, ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գազանման քլորով գնդակոծել են Մոսուլից հարավ գտնվող Էլ Կիյար քաղաքում իրաքյան ուժերի շտաբը»: Իրաքցի զինվորականների կորուստները ճշգրտվում են, հայտնում է «ՌԻԱ նովոստին»

ԻՊ գրոհայինները հաճախ են քլորի հիմքով քիմիական զենք կիրառում, որը  համարվում է, որ  նրանք արտադրում են իրենց  գրաված՝ Մոսուլի համալսարանի քիմիական լաբորատորիաներում: