Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:  

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը  կարեւորել է HALO Trust կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար: