ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հանել էՄեքսիկական ծոցում նավթ արդյունահանելու արգելքը, որը գործում էր ապրիլյան աղետից` «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության նավթային հարթակում տեղի ունեցած պայթյունից հետո: Վերջին ամիսներին Մեքսիկական ծոցի նավթարդյունահանող եւ այլ կազմակերպությունները պահանջում էին հանել արգելքը, քանի որ այն մեծ վնաս է բերել տնտեսությանը:

Դաշնային իշխանությունների տվյալներով, արգելքի պատճառով աշխատանքից զրկվել է 8 հազարից մինչև  12 հազար մարդ: